04 / Մարտ / 2021 : 17-26

Նոր պատերազմի սպառնալիքի տակ նահանջել ենք Սյունիքի դիրքերից. Արման Եղոյան

Ես ոչ մի դեպքում չեմ կարող ասել, որ Արցախը հանձնված է, ես կարող եմ ասել, որ կորսված է: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:

Անդրադառնալով թշնամու համար Իշխանաձորով ճանապարհ բացելուն, պատգամավորն ասաց․ «Այնտեղից հարձակում պետք է լիներ, ենթադրվում է դեպի Լաչին և այդ հարձակումը չի եղել, որովհետև այնտեղ, ի հեճուկս որոշ գործիչների հայտարարությունների, այո, նաև մեր Զինված ուժերն էր կանգնած: Ադրբեջանցիների Իշխանաձոր հասնելուց հետո այդ բնագծում եմ եղել ու իշխանաձորից կարծեմ մոտ 5 կմ հետո առաջացել են ու այլևս չեն առաջացել»։

Եղոյանը նշեց, Արցախի, իրենց իմացած 12 հազար քառակուսի կիլոմետրանոց հանրապետության որևէ հողակտոր ինքնակամ չի տրվել հակառակորդին․ «Այն կա՛մ կորսվել է ուղղակի մարտական գործողությունների հետևանքով, կա՛մ օրինակ Քարվաճառը տրվել է որպես մարտական գործողությունների անուղղակի հետևանք»։

Դիտարկմանը, թե ինչու են Սյունիքից հողատարածքներ զիջում, հատկապես, որ եռակողմ հայտարարությունում Սյունիքի մասին խոսք չի եղել, պատգամավորն ասաց, որ Սյունիքից ոչ մի դիրք չի զիջվել․ «ՀՀ Սյունիքի մարզն ունի իր սահմանները: Եթե դուք կարծում եք, որ այդ տեղը Գլխավոր շտաբը սխալ է որոշել, եկեք դուք նոր տեղ ասեք: Ասել թե GPS-ով է սահման որոշվում, նույնն է ասել, որ խոսափողն է խոսում, այլ ոչ թե ես»:

Խոսելով Սյունիքի սահմանների մասին՝ պատգամավորն ասաց, որ ադրբեջանցիները պետք է մտածեն, որ եկել են անծանոթ միջավայր, սահմանի բերան, հայերով շրջապատված․ «Նոյեմբերի 9-ի հայտարարությունը վերաբերում էր Արցախի Հանրապետության սահմաններին, այսինքն՝ Արցախի Հանրապետության այն մասերում, որտեղ մարտական գործողություններ այլևս չէին իրականացվում: Այդ հայտարարությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանների ճշգրտման մասին չէ: Եթե դուք ուզում եք շատ ավելի պարզ պատասխան տամ, ապա՝ նոր պատերազմի սպառնալիքի տակ նահանջել ենք Սյունիքի դիրքերից»։

Դիտվել է 29888անգամ
Վերջին լուրեր