05 / Մարտ / 2021 : 14-31

Հայաստանը չի մասնակցի «Եվրատեսիլ 2021»-ին

Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին: Այս մասին հայտնել է Առաջին ալիքը՝ հրապարակելով հետևյալ հայտարարությունը․


«Համապարփակ քննարկումներից և բանակցություններից հետո Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է, որ Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին:  

Տեղի ունեցած իրադարձությունները, ժամանակի սղությունը և այլ օբյեկտիվ հանգամանքներ անհամադրելի են երգի մրցույթում Հայաստանի պատշաճ ներկայացման հետ»:

Հիշեցնենք, որ Հայաստանը տարեվերջին հրաժարվեց նաև «Մանկական Եվրատեսիլ 2020»–ին մասնակցությունից:


Նշենք, որ «Եվրատեսիլ 2020»-ը, որին Հայաստանը պետք է ներկայացնել հունահայ Աթենա Մանուկյանը, հետաձգվեց COVID-19–ի պատճառով։ Կազմակերպիչները հայտնել էին, որ ամեն երկիր ինքը կորոշի՝ 2021–ին փոխե՞լ մասնակցին, թե՞ ոչ։ Առաջին ալիքն այս մասին որոշում չէր բարձրաձայնել։

Դիտվել է 19068անգամ
Վերջին լուրեր