Մարտի 8-ին սպասվում են տեղումներ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, հանրապետությունում որ մարտի 5-ի ցերեկը, 9-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում, 7-ի կեսօրից հետո, 8-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Մարտի 6-ին, 7-ի գիշերը, 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մարտի 5-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 8-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով։

Երևան քաղաքում՝
Մարտի 5-ի ցերեկը, 6-ին, 7-ի գիշերը, 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ի երեկոյան ժամերին, 8-ին սպասվում են տեղումներ:
