18 / Ապրիլ / 2020 : 09-10

 

 

Սերժ Սարգսյանին 7 միլիոն դոլար կաշառք հանձնողը եղել է Միխայիլ Բաղդասարովը

 

 

Mediaroom.am-ը գրում է․ «Ինչպես հայտնում է «Առաջին լրատվական»-ը, Սերժ Սարգսյանի դեմ, բացի արդեն դատարան հասած դիզվառելիքի գործից ևս մեկ քրեական գործ կա հարուցված, որը վերաբերում է կաշառք ստանալուն։ Կայքի տեղեկություններով՝ այդ գործով մի գործարար ցուցմունք է տվել և ասել, որ 7 միլիոն դոլար առձեռն կաշառք է տվել Սերժ Սարգսյանին։ 

Mediaroom.am-ի տեղեկություներով՝ Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք է տվել Սերժ Սարգսյանի վաղեմի ընկեր, «Արմավիա» ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը:

Առաջիկա օրերին պաշտոնական մանրամասներ կհրապարակվեն»:

Դիտվել է 3286անգամ
Վերջին լուրեր