08 / Մարտ / 2021 : 10-20

Հայաստանում կան փակ ավտոճանապարհներ, ձյուն է տեղում,   բուք է մի շարք համայնքներում

Լոռու մարզում, Հրազդանում, Գյումրիում, Աշոցքում ու Ամասիայում ձյուն է տեղում. Աշոցք, Քեթի, Ջաջուռ գյուղերում բուք է

 

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Բերդ-Ճամբարակ, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը, Քեթի-Ջաջուռ ավտոճանապարհը, Դիլիջանի և Ոսկեպարի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար։

Լոռու մարզում, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Աշոցք, Ամասիա գյուղերում տեղում է ձյուն։

Սիսիան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Շիրակի մարզի Աշոցք, Քեթի, Ջաջուռ գյուղերում բուք է։

Դիտվել է 13140անգամ
Վերջին լուրեր