Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
18 / Ապրիլ / 2020 : 09-23

Նիկոլ Փաշինյանն ասել է, թե երբվանից կվերադառնանք բնականոն կյանքին

Կառավարության հակահամաճարակային գործողությունները նախնական արդյունքներ տվել են: Բայց սա պետք է ոչ թե թուլացնի մեր զգոնությունը, այլ ընդհակառակը: Առավել ևս արտակարգ դրության առաջիկա շրջանում մենք պետք է կրկնակի զգոնություն դրսևորենք: Ապրիլի 17-ի իր ուղերձում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե այդպես վարվենք, արդեն մայիսի 14-ից փուլ առ փուլ կվերադառնանք բնականոն կյանքի: Եթե այդպես չվարվենք, եթե համակեցության նոր կանոններ չորդեգրենք, վարակը կարող է ծավալվել նոր թափով և մեզ բոլորիս հանգեցնել հումանիտար աղետի:

և այստեղ է, որ իմ առաջարկած հայտնի կարգախոսը չի փոխվում. Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը դու ես:

Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ և խոնարհվում եմ բոլորիդ առաջ: և իմացեք՝ ձեր բոլոր ցավերը իմ սրտում են, ձեր բոլոր կարիքները իմ մտքում են, ձեր բոլոր երազանքները իմ հոգում են և մենք միասին հաղթահարելու ենք այս ճգնաժամը և նրանից դուրս ենք գալու շատ ավելի ուժեղ և ինքնավստահ»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:

Դիտվել է 4574անգամ
Վերջին լուրեր