Սաստիկ բուք և ցածր տեսանելիություն Սևանի տարածաշրջանում, երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ մարտի 8-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են, իսկ Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին yelaket.am-ը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։