Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
08 / Մարտ / 2021 : 20-15

Ավագ և կրտսեր Սոֆի Դևոյանների և Զարուհի Բաբայանի Մարտի 8-ին նվիրված նոր ֆոտոշարք

Պարուհի, դերասանուհի Սոֆի Դևոյան կրտսեր Ինստագրամի իր էջում կիսվել է Մարտի 8-ին նվիրված նոր ֆոտոշարքով, որում հանդես են եկել նաև նրա մայրիկը` երգչուհի Զարուհի Բաբայանը, և տատիկը` պարուհի Սոֆի Դևոյանը:

«Այս գեղեցիկ օրվա բոլոր ջերմ խոսքերը և մտքերը ուզում եմ նվիրել իմ կյանքի ամենասիրելի և կարևոր կանանանց` մայրիկիս և տատիկիս, որոնք ինձ առաջին ուժ տվողներն են:

 

ԵՎ իհարկե ՁԵԶ՝ իմ սիրելի հետևորդներ և մարդիկ,որոնք իրենց ջերմ խոսքերով ոգևորում են ինձ!
Թող ձեր կյանքի բոլոր օրերը լցված լինեն այս վառ գույներով ,էմոցիաներով և այն սիրով ,որը դուք միշտ տարածում եք)
Թող այս օրը չլինի եզակի ձեր կյանքում,որպեսզի ձեր աչքերը միշտ փայլեն:

ՍԻՐՈւՄ ԵՄ ՁԵԶ»,- հրապարակմանը կից գրել է Սոֆին:

Դիտվել է 92054անգամ
Վերջին լուրեր