09 / Մարտ / 2021 : 13-37

Սեյրան Օհանյանը հիվանդանոցում է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը մեկնարկից անմիջապես հետո հետաձգվեց։ Դատական նիստին չի ներկայացել ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ պայմանավորված առողջական վիճակով։ Փաստաբան Կարեն Մեժլումյանը հայտնեց, որ Սեյրան Օհանյանը գտնվում է զինվորական հոսպիտալում։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է մարտի 16-ին՝ ժամը 13։00-ին։

Հիշեցնենք՝ սույն գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։

Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու համար, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար։

Դիտվել է 105290անգամ
Վերջին լուրեր