09 / Մարտ / 2021 : 16-27

Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի․ եղանակի մասին

Հիդրոօթերևությաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ մարտի 9-ի ցերեկը, 10-ին, 13-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

 

 

Հանրապետության տարածքում՝ մարտի 9-ի ցերեկը, 10-ին, 13-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-12-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը մարտի 11-12-ին ցերեկը կնվազի 8-10, 13-ի գիշերը 6-8 աստիճանով։

Դիտվել է 31273անգամ
Վերջին լուրեր