Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
09 / Մարտ / 2021 : 17-45

Համոզված եմ, որ բանակը չի նահանջելու․ Վազգեն Մանուկյան

 

Այսօր կարևոր է, թե մինչև ժամը 18։00-ն նախագահը ՍԴ կբողոքարկի՞ ԳՇ պետին ազատելու՝ վարչապետի առաջարկությունը, թե՞ ոչ, և դրանից հետո Նիկոլ Փաշինյանն ի՞նչ քայլեր կանի՝ հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Բաղրամյան պողոտայում հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում։

«Մի բանում ես համոզված եմ, որ բանակը չի նահանջելու, որովհետև այստեղ մի մարդու հարց չէ, դա Օնիկ Գասպարյանի անձնական հարցը չէ, ամբողջ բանակը դա ընդունում է որպես միասնական, կոլեկտիվ հարց և այդտեղ նահանջ չի լինում»,-ասաց Վազգեն Մանուկյանը։

Նա վստահություն հայտնեց, որ եթե Նիկոլ Փաշինյանի կողմից հրամանագիր լինի, որ Օնիկ Գասպարյանին հանում է աշխատանքից, ապա բանակը դրան չի ենթարկվի, կմնան իրենց տեղերում։

Վազգեն Մանուկյանը վստահեցրեց, որ վճռական գործերը առջևում են։

Իրենք պլան Ա-ով աշխատում էին, երբ տեղի ունեցավ ԳՇ հայտարարությունը, որից հետո իրենց գործունեությունը ծավալեցին միայն այդ կետի շուրջը, որովհետև դա շատ առանցքային էր։ Մանուկյանի խոսքով՝ այսօր-վաղը հանգուցալուծումը կլինի, և կտեսնենք իրենց գործունեության շարունակությունը։

«Նիկոլ Փաշինյանը իշխանությունը պահել չի կարող․ ժողովրդի օրեցօր ավելի լայն հատվածներն իրեն չեն ընդունում, բոլոր ինստիտուտներն իրեն չեն ընդունում, մնում է մի ձև՝ անցնել բռնապետության։ Բռնապետության անցնելու համար իրեն պետք էր բանակը, բայց բանակը ջարդել չհաջողվեց և համոզված եմ չի հաջողվի»,-ասաց Վազգեն Մանուկյանը։

Նա նկատեց, որ հանրահավաքները, թվում է, թե վճռական չեն, նստած՝ խոսում են, բայց ամեն  այդ գործողությունը ավելի ու ավելի մեծ ինստիտուտներ պոկում է Նիկոլ Փաշինյանի տակից։

Դիտվել է 9042անգամ
Վերջին լուրեր