18 / Ապրիլ / 2020 : 10-27

Կորոնավիրուսի դեմ պայքարի համար ծավալված հիվանդանոցային տեղերի մոտավորապես կեսն այս ընթացքում գրեթե միշտ թափուր է եղել․ վարչապետ
 

Մեր առողջապահական և պետական կառավարման համակարգի ջանքերի բերումով վարակի տարածումն այս պահի դրությամբ շարունակում է մնալ կառավարելի: Կորոնավիրուսի դեմ պայքարի համար ծավալված հիվանդանոցային տեղերի մոտավորապես կեսն այս ընթացքում գրեթե միշտ թափուր է եղել:

Ապրիլի 17-ի իր ուղերձում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 
«Սա համաճարակի կառավարման ամենակարևոր ցուցանիշներից է, որովհետև բազմաթիվ զարգացած երկրներում արձանագրվեցին դեպքեր, երբ վարակված և բուժման կարիք ունեցող քաղաքացիների համար տեղ չէր գտնվում հիվանդանոցներում:

Հարկ եմ համարում նշել, որ առաջին օրերից արժանապատիվ պայմաններ են ստեղծված մեկուսացված մեր քաղաքացիների համար:

Նրանք ապահովված են հյուրանոցային համարներով, սննդով և անհրաժեշտ բժշկական հսկողությամբ: Աշխարհի շատ երկրներում Հայաստանի օրինակն ի ցույց է դրվում, թե ինչպես է պետք վարվել սեփական քաղաքացիների հետ՝ օրհասական և ճգնաժամային պահերին»:

Դիտվել է 2473անգամ
Վերջին լուրեր