09 / Մարտ / 2021 : 18-49

Վազգեն Մանուկյանը հավաքի մասնակիցներին կոչ արեց փակել Ազգային ժողովի բոլոր մուտքերը

«Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը Բաղրամյան փողոցում հրավիրված հանրահավաքի մասնակիցներին կոչ արեց փակել Ազգային ժողովի շենքի բոլոր մուտքերը:  Մանուկյանը նշեց, որ պետք է խոչընդոտել ԱԺ շենք պատգամավորների մուտք գործելուն:

«Պետք է չկարողանան այստեղ մտնել: Այս մուտքը փակված է, գնացեք, փակեք այն մուտքերը: Տղերք, առաջ: Այնտեղ էլ վրաններ կխփենք, որպեսզի ոչ մի պատգամավոր չկարողանա մտնել այս շենք: Մենք շրջապատում ենք Ազգային ժողովը, այն կաշխատի միայն այն ժամանակ, երբ կգա ընդունելու մեր ժողովրդի համար հարիր որոշում»,- ասաց Մանուկյանը:

Վազգեն Մանուկյանը հավելեց, որ անհրաժեշտ է գիշերը 200-400 անձից բաղկացած հերթապահություն սահմանել, որպեսզի մուտքերը շարունակեն մնալ փակ:

Դիտվել է 4512անգամ
Վերջին լուրեր