09 / Մարտ / 2021 : 19-10

Օնիկ Գասպարյանին ազատելու հարցը վարչապետի իրավասության ու հայեցողության շրջանակում է. Նախագահի աշխատակազմի պատասխանը

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ստացել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմի պատասխանը:

«Ցավոք, նախագահն ընտրել է արկածախնդրության ճանապարհը:

Որպես քաղաքացի և փաստաբան, գործընկերներիս հետ, վաղվանից սկսելու ենք նախագահի վախերի բացահայտման գործընթացը», - նշել է Զոհրաբյանը՝ հրապարակելով պատասխանը։

Նախագահի աշխատակազմից հայտնել են, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին ազատելու հարցը թե՛ իրավական ընթացակարգերի, թե՛ սահմանադրական պատասխանատվության և թե՛ քաղաքական հետևանքների առումով է վարչապետի իրավասության ու հայեցողության շրջանակում է։

Դիտվել է 27178անգամ
Վերջին լուրեր