09 / Մարտ / 2021 : 19-39

Մենք նախագահ չունենք, մենք ունենք մի հարուստ տուրիստ. Վազգեն Մանուկյան

Այս ամենը կարող էր ուրիշ ձեւ լինել, եթե ունենայինք նախագահ, բայց մենք նախագահ չունենք: Մենք ունենք մի հարուստ տուրիստ։ Այս մասին քիչ առաջ Բաղրամյան պողոտայում ընթացող ընդդիմության հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՓՇ վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

«Նա 5 աստղանի դղյակում է ապրում, որին սպասարկում են 100-ից ավելի մարդիկ: 170 հոգանոց աշխատակազմ ունի: Մեր բյուջեի հաշվին պտտվում է աշխարհով մեկ ու մի օգուտ չբերելով Հայաստանին: Նույնիսկ եթե այս րոպեին նա ստորագրի, դիմի ՍԴ, իմ խոսքերն ուժի մեջ են՝ մենք նախագահ չունենք։ Բայց մենք ունենք այս ԱԺ-ն, որ մեր օրենքներով գերագույն իշխանությունն է:

Այս 2,5 տարում ի՞նչ որոշում է ընդունել, որ օգուտ է եղել մեր ժողովրդին, ոչ մի: Ձրիակերների մի խումբ, որը միայն վնաս է բերում մեր ժողվրդին ու պետությանը: Իրենցից մենք միայն մեկ աշխատանք ենք պահանջում՝ հավաքվել եւ պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը»,- ասաց Մանուկյանը։

Դիտվել է 63407անգամ
Վերջին լուրեր