10 / Մարտ / 2021 : 13-20

Ուշադրություն․ Հանարապետությունը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում

Ուշադրություն

Մարտի 11-12-ին հանարապետությունը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։

Մարտի 11-ին լեռնային և նախալեռնային գոտիներում, մարտի 12-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում ինտենսիվ, լեռնային մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Հանրապետության կենտրոնական լեռնային և նախալեռնային շրջաններում մարտի 11-12-ին սպասվում է ձյան ծածկի ավելացում 40-50սմ-ով։

Մարտի լույս 13-ի գիշերը և առավոտյան եղանակի պարզեցմամբ և ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց. վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն:

 

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ 

Երևան քաղաքում՝
Մարտի 10-ի ցերեկը, 13-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 11-12-ին ժամանակ առ ժամանակ  սպասվում են տեղումներ, 11-ին ձնախառն անձրևի, 12-ին ձյան տեսքով:

 

Հանրապետության տարածքում՝
Մարտի 10-ի ցերեկը, 13-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարտի 11-12-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ՝ 11-ին  լեռնային և նախալեռնային  շրջաններում, 12-ին հանրապետության ողջ տարածքում  ձյան տեսքով։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, մարտի 12-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ։
Օդի ջերմաստիճանը մարտի 11-12-ին ցերեկը կնվազի 8-10, 13-ի գիշերը ևս 9-10 աստիճանով։

Դիտվել է 16780անգամ
Վերջին լուրեր