Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
11 / Մարտ / 2021 : 14-36

Սպասվում է բուք, ձյան ծածկի ավելացում 40-50սմ-ով․ առաջիկա օրերի եղանակի մասին

Ուշադրություն

Մարտի 11-ի ցերեկը, 12-ին հանարապետությունը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։ Մարտի 11-ի ցերեկը լեռնային և նախալեռնային գոտիներում, մարտի 12-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում ինտենսիվ, լեռնային մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության կենտրոնական լեռնային և նախալեռնային շրջաններում մարտի 11-ի ցերեկը, 12-ին սպասվում է ձյան ծածկի ավելացում 40-50սմ-ով։ Մարտի լույս 13-ի գիշերը և առավոտյան եղանակի պարզեցմամբ և ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց. վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն:

Երևան քաղաքում՝

Մարտի 11-ի ցերեկը, 12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 11-ի ցերեկը ձնախառն անձրև, 12-ին՝ ձյուն։

Մարտի 13-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

 

Հանրապետության տարածքում՝

Մարտի 11-ի ցերեկը, 12-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, 11-ի ցերեկը՝ լեռնային և նախալեռնային շրջաններում, 12-ին՝ հանրապետության ողջ տարածքում ձյան տեսքով։

Մարտի 13-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 5-10մ/վրկ, մարտի 12-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ։

Օդի ջերմաստիճանը մարտի 11-12-ին՝ ցերեկը կնվազի 8-10, 13-ի գիշերը ևս 9-10 աստիճանով։

Դիտվել է 48487անգամ
Վերջին լուրեր