11 / Մարտ / 2021 : 20-56

Հայտնում ենք մեր օրակարգով քաղաքական խորհրդակցությունների անցկացնելու մեր պատրաստակամությունը․ Հայրենիքի փրկության շարժումը՝  նախագահի հրավերին

«Հայրենիքի փրկության շարժման» խորհուրդը արձագանքելով ՀՀ նախագահի նախաձեռնությանը, ընդգծում է, որ երկիրը կանգնած է ազգային աղետի շեմին, խորանում է անվտանգային, քաղաքական, սոցիալ-տնտեսական համակարգային ճգնաժամ, և հայտնի են դրա պատճառներն ու պատասխանատուները:

Հայրենիքի փրկության շարժումը վերահաստատում է ճգնաժամի հաղթահարման իր ճանապարհային քարտեզը՝ վարչապետի հրաժարական,  ժամանակավոր կառավարության ձևավորում, արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Գիտակցելով խորացող ճգնաժամի հաղթահարման հրատապ անհրաժեշտությունը՝ հայտնում ենք նշված ձևաչափով և մեր առաջարկած օրակարգով քաղաքական խորհրդակցությունների անցկացնելու մեր պատրաստակամությունը:

Հանդիպումները պետք է անցկացվեն առաջնային մանդատով օժտված ՀՀ Ազգային ժողովում՝ հրապարակային, ուղիղ հեռարձակմամբ:

Դիտվել է 7143անգամ
Վերջին լուրեր