Ձնաբքի պատճառով կան անանցանելի ճանապարհներ (տեսանյութ)

Հարգելի´ վարորդներ, զգուշացնում ենք, որ հանրապետության գրեթե ողջ տարածքում տեղումներ են ձյան տեսքով: Այս մասին տեղեկացնում է ճանապարհային ոստիկանությունը։
Տեղեկացնում ենք, որ ձնաբքի պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար անանցանելի են Վայք-Սիսիան և Սիսիան-Գորիս ճանապարհահատվածները։
Հաշվի առնելով վերը նշվածը, հորդորում ենք մեքենան վարել բացառապես ձմեռային անվադողերով` խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները: