12 / Մարտ / 2021 : 10-50

Մերկասառույցի պատճառով Չայնիի ոլորաններում բախվել են 10-ից ավելի մեքենաներ. կան վիրավորներ (լուսանկար)

Կոտայքի մարզում, այսօր՝ մարտի 12-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով շղթայական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 26 կմ հատվածում՝ Չայնիի ոլորաններում, բախվել են 14 տարբեր մակնիշի ավտոմեքենաներ։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 2 հոգի  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։

Դեպքի վայրում հավաքված վարորդները նշում էին, որ վթարի հիմնական պատճառներից մեկը ճանապարհի մերկասառույցն է:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների  ինքնությունը։

Դիտվել է 37249անգամ
Վերջին լուրեր