13 / Մարտ / 2021 : 08-51

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ և Վայոց ձորի մարզի Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհները, Կոտայքի մարզի Զառ-Սևաբերդ ավտոճանապարհը, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները, Դիլիջանի ոլորանները (կցորդիչով բեռնատարների) և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհները, Սյունիքի մարզի Սիսիան-Զանգեր ավտոճանապարհը, Վայոց ձորի մարզի Սարավան-Զանգեր ավտոճանապարհները (կցորդիչով բեռնատարների համար) դժվարանցանելի են։Լոռու և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապահներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Լարսի մասինՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը եղանակային պայմաններից ելնելով փակ է։ Ռուսական կողմում կա մոտ 326 կուտակված բեռնատար ավտոմեքենա:Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Դիտվել է 8710անգամ
Վերջին լուրեր