15 / Մարտ / 2021 : 17-26

Նոր նշանակում վարչապետի որոշմամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 15-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերը, ՀՀ առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշման հավելվածի 14-րդ կետն ու Աննա Ղարիբյանի դիմումը՝

1. Աննա Արամի Ղարիբյանին նշանակել վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի վերլուծության և զարգացման ծրագրերի վարչության պետ (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ26-21.5-Ղ2-1)։

2. Աննա Արամի Ղարիբյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքին համապատասխան»:

Դիտվել է 18833անգամ
Վերջին լուրեր