18 / Մարտ / 2021 : 09-33

 Եվրոպան օրակարգ է բերում հայ ռազմագերիների հարցը

Եվրոպական կառույցները գերիների խնդիրն այսօր բերել են իրենց հիմնական օրակարգ: Մարտի 9-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է Նախարարների կոմիտեին տեղեկացնել Ադրբեջանի կողմից գերեվարված հայերի վերաբերյալ կիրառված միջանկյալ միջոցների մասին։

ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ 249 հայերից 72-ը դեռևս Ադրբեջանում են, որոնց գերությունն ու կալանավորումն ադրբեջանական կողմը ճանաչել է, իսկ մնացած 112 անձանց մասին հավաստիացրել է, որ տեղեկություն չունի: Ակնհայտ է, որ Ադրբեջանը, պահելով ռազմագերիներին, փորձում է նրանց օգտագործել հայկական կողմի դեմ ճնշումներ գործադրելու համար, որը ոչ միայն մարդասիրական լուրջ խնդիր է, այլև ուղղակիորեն փաստում է, որ Ադրբեջանի առաջնորդը, մեղմ ասած, անկեղծ չէ իր արտահայտություններում և գործընկեր միջազգային կառույցների հետ հարաբերություններում:

Եթե իրականում Ադրբեջանը ձգտում է ինչ-որ կերպ հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, ապա ռազմագերիներին վաղուց պետք է վերադարձրած լիներ: Դրան կհաջորդեին տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, փախստականների վերադարձն իրենց բնակության մշտական վայրեր:

Այսօր Ադրբեջանի պահվածքը կարող է ընդամենը հարցի լուծումը տանել փակուղի՝ վտանգի տակ դնելով նաև եռակողմ հայտարարության դրույթների կատարումը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում։

Դիտվել է 15541անգամ
Վերջին լուրեր