Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
18 / Մարտ / 2021 : 14-25

Ես երբեք չեմ լքի խրամատը, ես խրամատ լքող չեմ. Սերժ Սարգսյան

Ես քաղաքական խրամատը չեմ լքելու, ես խրամատ լքող չեմ: Այս մասին այսօր դատարանի բակում հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ կարող է հեշտությամբ պաշտոն զիջել, բայց երբեք չի լքի խրամատը, որը պաշտպանում է հայկական պետականությունը։ 

Նա, մասնավորապես, նշեց. «Այս երեք տարիների ընթացքում մենք նաեւ կուսակցական կորուստներ ունեցանք, բայց նաեւ կոփվեցինք, մեր շարքերը բյուրեղացան եւ մենք այսօր եւս ունենք պրոֆեսիոնալ եւ մրցունակ թիմ, եւ պայքարելու ենք մեր ազգային եւ ուժեղ պետության համար:

Ես քաղաքական խրամատը չեմ լքելու, ես խրամատ լքող չեմ: Իմ անցած կյանքում ես ապացուցել եմ: Ես կարող եմ հեշտությամբ պաշտոն զիջել, ես կարող եմ հանուն Հայաստանի ժողովրդի, հանուն հայ ժողովրդի զիջել մի ողջ իշխանություն, բայց ես երբեք չեմ լքի խրամատը, որը պաշտպանում է հայկական պետականությունը: Սրանում կարող եք վստահ լինել:

ՀՀԿ-ի ձայնը եղել է հնչեղ եւ այդպես էլ մնալու է: Մեր գործողությունները լինելու են հստակ, հաշվարկված, համակարգված, նպատակաուղղված եւ ազնիվ»:

Դիտվել է 8656անգամ
Վերջին լուրեր