Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
18 / Մարտ / 2021 : 15-02

Վաշինգտոնը հավատարիմ է ՀՀ և Ադրբեջանի միջև հաշտության խրախուսմանը

Վաշինգտոնը հավատարիմ է ՀՀ և Ադրբեջանի միջև հաշտության խրախուսմանը: Այս մասին  հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

«Թարմացման այս ժամանակը առիթ է՝ վերահաստատելու մեր համագործակցությունն ու նվիրվածությունը խաղաղությանը: Իմ վարչակազմը կաշխատի Ադրբեջանի հետ անվտանգության ընդհանուր և տարածաշրջանային հաշտեցման խնդիրները լուծելու համար», - նշել է Բայդենը Նովրուզի տոնի առթիվ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված իր նամակում:

Ամերիկացի նախագահը նշել է նաև, որ ԱՄՆ-ն՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, հավատարիմ է կողմերին օգնելու հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և խաղաղ կարգավորման, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտեցման խթանմանը։

Դիտվել է 12704անգամ
Վերջին լուրեր