Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
18 / Մարտ / 2021 : 19-54

Արտահերթ ընտրությունների անցկացման համար վարչապետի հրաժարականը կարող է լինել ապրիլի 20-ից մայիսի 5-ը

Հայաստանում հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին հայտարարելուց հետո ՀՀ Սահմանադրության համապատասխան դրույթների ոչ պաշտոնական վերլուծությունը հիմք է տալիս համարելու, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը կարող է լինել ապրիլի 20-ից մայիսի 5-ը ընկած ժամանակահատվածում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ ընտրական օրենսգրքի 104-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անցկացվում են Ազգային ժողովն արձակվելուց ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 45 օր հետո: Այս ժամկետին գումարվում է 14 օր՝ ՀՀ վարչապետի հրաժարականի գործընթացը, քանի որ ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչապետի հրաժարական ներկայացնելու դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն և եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

Ընտրությունների կազմակերպման համար անհրաժեշտ է նաև ռազմական դրության ռեժիմի վերացում:

Հայաստանում հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից, ավելի վաղ Հայաստանի Հանրապետության նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ նրա քննարկումներից հետո:

Դիտվել է 14325անգամ
Վերջին լուրեր