18 / Մարտ / 2021 : 20-10

Հակոբ Արշակյանի կողմից լրագրողի վրա հարձակման մասին հրապարակումներն ուղարկվել են ՀՔԾ

ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի կողմից լրագրող Փայլակ Ֆահրադյանի վրա հարձակվելու մասին մամուլի հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու։ Այս մասին լրատվամիջոցին հայտնելե են ՀՀ դատախազությունից։

Հիշեցնենք, որ այսօր Երևանում գործող սրճարաններից մեկում լրագրող Փայլակ Ֆահրադյանը հարձակման է ենթարկվել ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի կողմից։ Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես է նախարարը մոտենում լրագրողին, քաշքշում, բռունցքով հարվածում լրագրողի դեմքին և համակարգչին։

Դիտվել է 11886անգամ
Վերջին լուրեր