Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
19 / Մարտ / 2021 : 01-35

Ներողություն եմ խնդրում միջադեպին ներկա բոլոր քաղաքացիներից, ում հանգիստն իմ արարքով խաթարել եմ, պատրաստ եմ պատասխանատվություն կրել. Հակոբ Արշակյանը՝ լրագրողին հարվածելու միջադեպի մասին

Ներողություն եմ խնդրում միջադեպին ներկա բոլոր քաղաքացիներից, ում հանգիստն իմ արարքով խաթարել եմ, պատրաստ եմ պատասխանատվություն կրել, ֆեյսբուքյան իր էջում գրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, որը նախօրեին սրճարանում հարվածել էր լրագրող Փայլակ Ֆահրադյանին, կոտրել նրա համակարգիչն ու հեռախոսն այն բանից հետ, երբ լրագրողը հարց էր ուղղել նրան, թե ինչու է աշխատանքային ժամին սրճարանում գտվում:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

 

Միջադեպի հետ կապված նախ և առաջ ցանկանում եմ հայտնել, որ դեմ եմ ցանկացած բռնության և առաջնորդվում եմ հարցերի քաղաքակիրթ մեթոդներով լուծման սկզբունքով։

 

Յուրաքանչյուր քաղաքացի ունի անձնական և ընտանեկան կյանքի անձեռնամխելիության իրավունք։ Մեր հասարակության ցանկացած մասնակից, լինի պաշտոնյա, թե լրագրող առաջին հերթին մարդ է, ունի էմոցիաներ և նրբանկատ է հատկապես ընտանիքին վերաբերվող ցանկացած հարցում։

 

Ցանկանում եմ ներողություն խնդրել միջադեպին ներկա բոլոր քաղաքացիներից, բոլոր նրանցից, ում հանգիստն իմ արարքով խաթարել եմ։

 

Վերջում ցանկանում եմ նշել, որ պատրաստ եմ կրել պատասխանատվություն միջադեպի կապակցությամբ»,- գրել է նախարարը։

Դիտվել է 19639անգամ
Վերջին լուրեր