Ո՞վ է լինելու ընտրություններում իշխող ուժի վարչապետի թեկնածուն
Արդադարդատության նախարար Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ զրույցում չի բացառել, որ հունիսի 20-ի ընտրությունները կարող են կայանալ մաքուր համամասնական համակարգով, կուսացկական ցուցակներով՝ կարևորելով քաղաքական ուժերի ու հասարակության շրջանում կոնսենսուսի առկայությունը:
Հարցին, թե երբ է Նիկոլ Փաշինյանը հրաժարական տալու, Բադասյանը նշել է, որ կարելի է հունիսի 20-ից հետհաշվարկ անել: Ընտրությունները կայանում են վարչապետի հրաժարականից ոչ շուտ, քան՝ 35 օրն ու ոչ ուշ, քան՝ 50 օրը:
Չկա արդյո՞ք քաղաքական որոշում, թե երբ է լինելու հրաժարականը, Բադասյանը պատասխանել է, որ տեղյակ չէ նման որոշման:
Ով է լինելու ՔՊ-ի վարչապետի թեկնածուն, ում դեմքով է կուսակցությունը ներկայանալու ընտրություններին: Բադասյանը նշել է, որ հարցի պատասխանն ակնհայտ է՝ Նիկոլ Փաշինյան: