«Կոմիտասի անվան պանթեոն»-ից գողացել են ականավոր գրող Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրին (լուսանկար)
SHAMSHYN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ վանդալիզմ է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անհայտ անձը կամ անձինք «Կոմիտասի անվան պանթեոն»-ի տարածքից գողացել են հայ ականավոր գրող Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գողությունը, հնարավոր է, տեղի ունեցած լինի մարտի 17-ից մարտի 20-ն ընկած ժամանակահատվածում։
Թե ով կամ ովքեր են այդ ստահակները, պետք է պարզեն ոստիկանության Շենգավիթի բաժնում։