22 / Մարտ / 2021 : 14-57

 Երևանյան լճում հայտնաբերվել է տղամարդու դի. հնարավոր է՝ տեղի է ունեցել սպանություն

Այսօր՝ մարտի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճում դի կա։

Ջրասուզակը լճից դին դուրս բերեց հատուկ ճոպանի միջոցով, և այս պահին տեղում աշխատում է դատական բժիշկը։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դիակի ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մի քանի ոստիկանության բաժինների պետերի ժամանումը կապված է այն հանգամանքի հետ, որ հնարավոր է՝ տղամարդուն սպանել, ապա նետել են գետը, և այն քշել-բերել է լիճը։ 

 

Դիտվել է 28363անգամ
Վերջին լուրեր