23 / Մարտ / 2021 : 11-36

Այսօր կրակոցներ են հնչել Եղվարդի խճուղում (լուսանկար)

Այսօր՝ մարտի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։25-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղում կրակոցներ են հնչել։

Ոստիկանները Եղվարդի խճուղու՝ Դավիթաշեն տանող կամրջի տակ հայտնաբերել են Opel Astra մակնիշի՝ առջևի աջ և ձախ ապակիների վրա կրակված ավտոմեքենա։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

 

Թե ինչն է եղել կրակոցների պատճառը, պարզվում է։ Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքոմ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը, ով դեպքի վայրում էր և իրավապահներին հայտնում էր, որ ինքը ավտոմեքենան վարելիս է եղել, երբ կրակոցներ են արձակել ավտոմեքենայի ուղղությամբ։

Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։

Լուսանկաը՝ Գագիկ Շամշյանի 

Դիտվել է 28389անգամ
Վերջին լուրեր