23 / Մարտ / 2021 : 12-42

Կրակոցներ Վանաձորում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել «Բաքսյոր Սամոն»

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ կրակոցներ են հնչել Լոռու մարզում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրազենային վնասվածքներով Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը  գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություններ տալու։

Մինչ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար, Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը, ում մարմնի և գլխի վրա կան կրակոցների բազմաթիվ հետքեր, հիվանդանոց է տեղափոխվել Վանաձոր քաղաքի Թումանյան 11 շենքից։

Այս պահին ոստիկանները, փորձաքրեագետներն ու քննիչները դեպքի վայրի զննություն են կատարում, որտեղ հայտնաբերվել են կրակոցի և  արնանման հետքեր։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Վանաձորի բնակիչ Սամվել Մաթևոսյանն է, ում Վանաձորում ավելի շատ ճանաչում են «Բաքսյոր Սամո»։

 

Դիտվել է 36381անգամ
Վերջին լուրեր