Արարատ Միրզոյանը ռազմական դրությունը հանելու վերաբերյալ (տեսանյութ)
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը արտահերթ ելույթ ունեցավ և առաջարկեց վերացնել ռազմական դրությունը։ Նման նախագիծ է ներկայացրել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը։
Ըստ նրա՝ հայտարարվել են արտահերթ ընտրությունների անցկացման մասին և ռազմական դրությունը պետք է վերացվի։
«Ես առաջարկում եմ, նաև հաշվի առնել այն հանգամանքը, որ կան քաղաքական պայմանավորվածություններ՝ երկրում ճգնաժամը սահմանադրական և քաղաքական ճանապարհով տանելու մասին»,-նշեց նա։
Միրզոյանը առաջարկեց ընդառաջել խորհրդարանական ընդդիմությանը և «կողմ» քվեարկել առաջարկին։