Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
23 / Մարտ / 2021 : 14-17

 Արարատ Միրզոյանը ասել է, թե երբ են պատգամավորները վերջին անգամ  պարգևավճար  ստացել

ՀՀ ազգային ժողովի պատգամավորները վերջին անգամ պարգևավճար են ստացել նախորդ տարվա փետրվարին, համավարակի և պատերազմի շրջանում էլ պատգամավորները հատկացումներ են արել համապատասխան հիմնադրամներին։

ԲՀԿ-ից Արման Աբովյանը անդրադառնալով ավելի վաղ «Իմ քայլից» Սիսակ Գաբրիելյանի ելույթին՝ հիշեցրեց, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության բոլոր պատգամավորներն իրենց պարգևավճարները անցյալ տարի գարնանը՝ համավարակից սկսած, վճարել են համավարակի առնչությամբ ստեղծված հիմնադրամին, պատերազմը սկսելուց հետո՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին: «Ես չեմ ուզում լարել իրավիճակը, ուզում եմ պարզապես կոչ անել՝ եթե գնում է կոնստրուկտիվ քննարկում, ապա, խնդրում եմ, եթե պարգևավճարների մասով ասում են «Ա», ապա պետք է ասվի նաև «Բ»,-ասաց Աբովյանը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այս առնչությամբ հայտնեց. «ԱԺ պատգամավորները պարգևավճար վերջին անգամ ստացել են 2020-ի փետրվարի համար, դրանից հետո ոչ մի պատգամավոր պարգևավճար չի ստացել: Եվ ԱԺ-ի բազմաթիվ պատգամավորներ՝ անկախ խմբակությունից, իրենց աշխատավարձերը, մասնակիորեն կամ ամբողջությամբ, փոխանցել են թե կորոնավիրուսի հետևանքով ստեղծված հիմնադրամին, թե «Հայաստան» համահայկական հիմնադրամին»,- ասաց Միրզոյանը:

«Լուսավոր Հայաստանից» Աննա Կոստանյանն էլ ներկայացրեց պետական տարբեր կառույցներում ստացած պարգևավճարների մասին թվային տվյալներ: «Էլ չեմ խոսում, թե որքան ԱԹՍ-ներ կարելի էր գնել այդ գումարներով պատերազմի թեժ օրերին»,-նշեց նա:

«Իմ քայլից» Սիսակ Գաբրիելյանը նիստում ավելի վաղ իր ելույթում մասնավորապես նշել էր, թե «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ստացել է 45 մլն դրամ պարգևավճար, 20 մլն և ավել էլ՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: «Որևէ մեկս չենք ասել, որ դա լրացուցիչ գործիքակազմ է, որ, օրինակ, մեր գործընկեր Սրբուհի Գրիգորյանը մեկ անգամ ավելի գնա Սյունիքի մարզ, խնդիրները բերի»,- նշել էր պատգամավորը:

 

Դիտվել է 16144անգամ
Վերջին լուրեր