Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
19 / Ապրիլ / 2020 : 08-38

Նկարահանումն իրականացրել է Հանրայինը. ինչպե՞ս են Փաշինյանի՝ եթերից դուրս մնացած կադրերը հայտնվել համացանցում /լուսանկարներ/

 

 

Այս պահին կառավարությունը «Հանրային հեռուստաընկերության» հետ փորձում է պարզել, թե ինչպես են վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 17–ի հեռուստաուղերձի ուղիղ եթերից դուրս մնացած կադրերը հայտնվել համացանցում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը։

«Այս պահի դրությամբ որեւէ բան հայտնի չէ, հարցը քննվում է՝ հասկանալու համար, ինչպես է հնարավոր եղել, որ այդ կադրերը համացանցում հայտնվեն։ Նկարահանումն իրականացրել է Հանրային հեռուստատեսությունը։ Այստեղ տեխնիկական նրբություններ կան, այն, ինչ որ ուղիղ եթերով տրվում է, նաեւ մենք ձայնագրում ենք մեզ համար, բայց այդ կադրերի մասին մենք տեղյակ չենք»,–ասաց նա։

Մանե Գեւորգյանը նշեց, որ ինքը նույնպես նկարահանմանը ներկա է եղել։ Նրա խոսքով՝ որեւէ բան պարզ լինելու դեպքում ինքը հրապարակային կհայտարարի այդ մասին։

Դիտվել է 7663անգամ
Վերջին լուրեր