Ինչո՞ւ Դատախազությունը հետախուզում չի հայտարարում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ
Ադրբեջանից հայտարարել էին, որ շուրջ 300 հայի միջազգային հետախուզման են ենթարկել, խորհրդարանում ասաց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը և նշեց՝ ակնկալում էր, որ մի քանի ամսվա ընթացքում դատախազությունը միջազգային հետախուզման առումով քայլեր կիրականացներ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ: Սակայն, պատգամավորի խոսքով, այս ուղղությամբ ոչինչ չի արվել:
«Կարծում էի՝ առնվազն Ադրբեջանի պաշտպանության նախարարի նկատմամբ արդեն գոնե միջազգային հետախուզում պետք է հայտարարված լիներ, բայց փոխարենը դատախազության մամուլի հաղորդագրություններից ծանոթանում ենք, որ Արարատի մարզի ձկնաբուծական ոլորտում կան խախտումներ, Լոռու, Տավուշի մարզերում կան անտառահատումներ:
Դատախազությունը հարուցում է քրեական գործ, որոշման մեջ գրում է, որ գործը հարուցում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից միջազգային կոնվենցիաների խախտման համար, մարդկության դեմ հանցագործությունների փաստերի կապակցությամբ, սակայն, մեղադրանք է առաջադրում և քրեական գործ հարուցում Ադրբեջանի ֆուտբոլային ակումբի մեկնաբանի նկատմամբ», - նշեց Թովմասյանը:
Նա այդ ամենը որակեց ծաղրանք՝ ընդգծելով՝ ժամանակ է, որ դատախազություննը սփաթվի:
Ավելի մանրամասն տեսանյութում։