23 / Մարտ / 2021 : 18-18

Կոտայքի մարզում ծննդկանը երեխային վաճառել է, իսկ հարազատներին հայտնել, որ նա մահացել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  ոստիկանության Հրազդանի բաժնում նյութեր են նախաատրաստվում  Կոտայքի մարզում տեղի ունեցած արտառոց դեպքի փաստով:

Երեկ՝  մարտի 22-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ  Հրազդան քաղաքի   20-ամյա  բնակչուհին 2020 թ.-ի նոյեմբերին Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոնի ծննդատանը երեխա է ունեցել և այն ծննդաբերելուց հետո գումարի դիմաց վաճառել է:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան եղել է  աղջիկ,  իսկ, ըստ օպերատիվ տեղեկությունների՝ վաճառելուց հետո ծննդկանը իր հարազատներին ասել է,  թե երեխան ծնվելուց հետո մահացել է:

Դիտվել է 24947անգամ
Վերջին լուրեր