Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
24 / Մարտ / 2021 : 16-11

Տղամարդը ականատես էր եղել Հրազդանի կիրճում մեկ այլ սպանությանը, որից հետո նրան նույնպես սպանել և գցել էին գետը (լուսանկարներ)

 

Արդեն 5 ժամից ավելի է, ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարներն ու ոստիկանները Հրազդան կիրճում՝ Հրազդան գետի մոտ 1.5 կմ-անոց հատվածում, որոնողական աշխատանքներ են կատարում, որոնում են այս տարվա մարտի 7-ին որպես անհայտ կորած 38-ամյա Էդգար Ա-ի դին։

Նրա սպանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակում մարտի 22-ին Երևանյան լճում ոստիկանները, փրկարարներն ու քննիչները հայտնաբերել էին տղամարդու դի, որը, ըստ SHAMSHYAN.com-ի հավաստի տեղեկությունների, ականատես է եղել, թե ինչպես են Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ կապանցուն սպանել և գցել գետը, ինչից հետո նրան սպանողները տվյալ ականատեսին նույնպես սպանել են։

Այս պահին ոսստիկաններն ու փրկարարները Հրազդանի կիրճում շարունակում են սպանված կապանցու դիակի որոնողական աշխատանքները և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ սպանությանն ականատես, սպանված վկայի ինքնությունը պարզելու ուղղությամբ։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 22-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ Սիմոն Հարությունյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտակ Հախինյանի որոշմամբ ձերբակալվել էին Երևանի բնակիչ, 54-ամյա Ջանիկ Վ.-ն, Հրազդան քաղաքի բնակիչ,  31-ամյա Արմեն Ու.-ն, առանց բնակության վայրի 35-ամյա Սամվել Պ.-ն և Արագածոտնի մարզի բնակիչ,  28 ամյա Թաթուլ Մ.-ն:  

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, վերջիններս կասկածվում էին Կապան քաղաքի բնակիչ, այս տարվա մարտի  7-ից որպես անհայտ կորած, 38-ամյա Էդգար Ա.-ին սպանելու մեջ:  

 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մարտի 10-ին ոստիկանության Շենգավիթի բաժին էր դիմել Սաթինե Բ.-ն և հայտնել, որ մարտի 7-ին՝ երեկոյան, եղբայրը՝ Էդգար Ա.-ն, Երևան քաղաքի Գործարանային մետրոյի մոտակայքից անհայտ կորել էր: 

Նույն օրը ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Շենգավթի, Մալաթիայի և կենտրոնական բաժինների քրեական հետախուզության բաժանմունքների ծառայողները սկսել էին որոնողական աշխատանքներ և մարտի 19-ին Էդգար Ա.-ին սպանելու կասկածանքով նշված անձինք բերման էին ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին,  որտեղ  նրանցից մեկը  խոստովանել էր, թե ինչպես էր տեղի ունեցել դեպքը: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանությունը տեղի էր ունեցել Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ գտնվող Հրազդանի կիրճում, որից հետո Էդգար Ա.-ի դին նետել էին գետը, իսկ հետո Երևանյան լճում հայտնաբերվել էր այն: 

 

Դիտվել է 89701անգամ
Վերջին լուրեր