Տեղի է ունենալու վարչապետի հրաժարական. Նիկոլ Փաշինյան

Ընտրությունները տեղի են ունենալու քաղաքական պայմանավորվածությունների շրջանակներում: Դրանք ձեռք են բերվել ՀՀ նախագահի, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ, ինչպես նաև արտախորհրդարանական ուժերի հետ քննարկումների արդյունքում: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Սահմանված ժամկետներում տեղի է ունենալու վարչապետի հրաժարական, դրանից հետո ԱԺ-ն երկու անգամ վարչապետ չի ընտրելու, ինչից հետո իրավունքի ուժով ԱԺ-ն արձակվելու է, ինչից հետո հունիսի 20-ին քվեարկություն է լինելու»,-ասաց նա: