25 / Մարտ / 2021 : 09-34

Հայաստանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար և դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

Գեղարքունիքի մարզի Մարտունի, Ճամբարակ և Վարդենիս քաղաքներում, Վայոց ձորի մարզի Սարավան-Զանգեր ավտոճանապարհին և Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն։

Դիտվել է 17360անգամ
Վերջին լուրեր