25 / Մարտ / 2021 : 09-44

 Երևանի Աթենքի փողոցում 12 էլեկտրասյուները պոկվել ու տապալվել են գետնին՝ փակելով ճանապարհը (լուսանկարներ)

 

Այսօր՝ մարտի 25-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանի Աթենքի փողոցում: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ 12 էլեկտրասյուները պոկվել ու տապալվել են գետնին՝ փակելով ճանապարհը:  

Իրավիճակի մասին տեղեկացվել է Երևանի քաղաքապեատարանի թեծ գիծ, որտեղից պատասխանել են, որ այս ժամին հնարավոր չէ աշխատանքներ կատարել, քանի որ ուշ է, ինչի առթիվ էլ ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանի կարգադրությամբ նշված փողոցում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։ 

 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՃՈ կարգախմբերը, մինչև պատասխանատու շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչները կբարեհաճեն աշխատանքներ կատարել։ 

Դեպքի վայրում նշում էին, որ կամ ջրագիծ են անցկացրել կամ էլեկտրալարեր անցկացնելու համար են փոսը փորել, ինչն էլ դարձել է արտակարգ դեպքի պատճառ։ 

Լուսանկարները՝  Գագիկ Շամշյանի      

Դիտվել է 19348անգամ
Վերջին լուրեր