25 / Մարտ / 2021 : 11-11

Կառավարության նիստը՝ ուղիղ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ մարտի 25-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 34 հարց, որից 31-ը չի զեկուցվում: Եւս մեկ հարց գաղտնի է:

Օրակարգում են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

- «Դարդան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ հաշտության համաձայնություն կնքելու թույլտվություն տալու մասին,

- Գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը դադարեցնելու համար համաձայնություն տալու և գույքը պետական գույքի կազմից հանելու մասին,

- Գույք հետ վերցնելու և Արցախի Հանրապետությանը նվիրաբերելու մասին,

- «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին,

- Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Սերոբ Նորայրի Գալստյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մաuին եւ այլ հարցեր:

Դիտվել է 5640անգամ
Վերջին լուրեր