Սպասվում է բացասական ջերմաստիճան, կգրանցվի մինչև -7 աստիճան ցուրտ
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ մարտի 28-29-ին գիշերային ժամերին հանրապետության հովտային գոտում սպասվում է բացասական ջերմաստիճան, օդում՝ -3…-4, հողի մակերևույթին՝ -5…-7 աստիճան ցուրտ։
Երևան քաղաքում՝ մարտի 25-ի ցերեկը, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
Մարտի 26-ի ցերեկը, 27-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ 27-ին բարձրադիր վայրերում թաց ձյան տեսքով։
Մարտի 26-ի գիշերը, 28-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում՝
Մարտի 25-ի ցերեկը, 26-27-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 27-ին լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։
Մարտի 26-ի գիշերը, 28-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վրկ, առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 15-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը 25-ի ցերեկը, 26-28-ին աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով: