25 / Մարտ / 2021 : 13-59

Ոստիկանների աշխատավարձը բարձրացվեց մինչեւ 97,5 %-ով
 

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց ավելացնել ոստիկանության ՊՊԾ գնդի քաղաքային ու մարզային վարչությունների աշխատակիցների աշխատավարձերը:

«Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի, մարզային վարչությունների ենթակա բաժինների ՊՊԾ դասակների նոր ընդունվող՝ 0-2 տարի կամ 2-5 տարի զինծառայության ստաժով շարային կրտսեր տեսուչների ներկայիս ամսական աշխատավարձի չափերը, ներառյալ ՀՀ կառավարության 03․07․2014թ․-ի № 710-Ն և 03․07․2014թ․-ի № 712-Ն որոշումներով սահմանված լրավճարը և հավելումները կազմում են, համապատասխանաբար ըստ զինծառայության ստաժների՝ 190.552 դրամ և 192.921 դրամ։

Որոշման նախագծով առաջարկվող հավելումների հաստատման դեպքում պարեկային ծառայությունում վերը նշված զինծառայության ստաժներով նոր ընդունվող կրտսեր պարեկների ամսական աշխատավարձները, համապատասխանաբար ըստ ստաժների, կազմելու է՝ 320․000 դրամ կամ այսօրվա՝ 190․552 դրամից 129.448 դրամով, 67,9 %-ով ավելի և 325.584 դրամ, այսօրվա՝ 192․921 դրամից 132․663 դրամով կամ 68,8 %-ով ավելի։

Ոստիկանության լեյտենանտ կոչումով, 2-5 տարվա զինծառայության ստաժով պարեկի ամսական աշխատավարձը նախատեսվում է սահմանել ամսական 371.373 հազ. դրամի չափով, որը այսօրվա ՊՊԾ ամենաբարձր (4-րդ հատուկ գումարտակի ծառայողներ) ցուցանիշը գերազանցում է 78․654 դրամով, 26,9 % ով, իսկ սովորական չափը (օրինակ մարզային վարչությունների ՊՊԾ դասակի ծառայողներ)՝ 183.054 դրամով, կամ 97,2 %-ով։

Նույն կարգով, ոստիկանության ավագ լեյտենանտ կոչումով և 5-10 տարվա ստաժով պարեկի ամսական աշխատավարձը կազմելու է 402․181 դրամ, կամ վերը նշված ամենաբարձր ցուցանիշից 88.265 դրամով, 28,1 %-ով, իսկ սովորական չափից՝ 198.565 դրամով, 97,5 %-ով ավելի և այլն»,- նշված է նախագծում:

Աշխատավարձերի բարձրացումը նախատեսված է ապրիլի 1-ից:

 

Դիտվել է 43569անգամ
Վերջին լուրեր