Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
25 / Մարտ / 2021 : 16-35

Արցախցի կանանց մեքենայից դուրս հանած տաքսու վարորդն աշխատանքից ազատվել է. Ռուբեն Մելիքյան

 

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ խոսեց արցախցիների նկատմամբ՝ հայաստանցիների վատ վերաբերմունքի մասին։ Իրավապաշտպանը, մասնավորապես, անդրադարձավ օրեր առաջ տեղի ունեցած միջադեպին, երբ տաքսու վարորդը ավտոմեքենայից իջեցրել էր արցախցի երկու աղջիկների և ասել՝ գնացեք ձեր Ղարաբաղ: Ըստ Ռուբեն Մելիքյանի՝ այսօր տեղի է ունենում ներազգային ռասիզմ, որը պետք է կանխվի:

«Մենք Ոստիկանություն էինք դիմել, նրանք շատ նորմալ վարույթ են իրականացնում, մենք տեղյակ ենք, որ նրանք հնարավոր և անհրաժեշտ գործողությունները կատարում են: Հանցագործության մասին հաղորդումը ներկայացվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածով: Այս հոդվածը քիչ կիրառվող հոդված է, բայց այն պետք է կիրառվի, որպեսզի մարդիկ հասկանան, որն իրենց քայլը պատժելի արարք է: Մենք դեռ սպասում ենք պատասխանին, թե արդյոք կհարուցվի քրեական գործ, թե ոչ»,– ասաց նա:

«Այսպիսի հարցերին պետք է լուրջ վերաբերվել: Ես խոսել եմ աղջիկների հետ, աղջիկները որևէ պահանջ արդեն չունեն Yandex տաքսիից, քանի որ ճիշտ ժամանակին համարժեք արձագանք են ստացել ընկերությունից»,- ասաց նա և հավելեց, որ ընկերության տնօրենը ներողություն է խնդրել միջադեպի համար և տվյալ վարորդին ազատել է աշխատանքից:

Մանրամասները՝ տեսանյութում։

Դիտվել է 31397անգամ
Վերջին լուրեր