25 / Մարտ / 2021 : 17-58

Քաղաքացին ահազանգում է զեղծարարության մասին (լուսանկար)

Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը քաղաքացիներին զգուշացնում է.

«Քաղաքացին ահազանգում է զեղծարարության մասին

Նման բովանդակությամբ նամակի շարունակությունն այն է եղել, որ այս օգտատերը կարգավորումներ անելու (որպես պրեմիում հաճախորդի կարգավիճակ տալու) պատրվկաով փորձել է հեռախոսին եկած հաստատման կոդը ստանալ քաղաքացուց ու մուտք գործել Հայսատանում գործող էլ. դրամապանակներից մեկի նրա հաշիվ։ Այդպիսով նա հասանելիություն կստանար քաղաքացու՝ այդ դրամապանակում առկա ֆինանսական միջոցներին»։




«Ոչ մի պարագայում անծանոթ մարդկանց չի կարելի հասանելիություն տալ առցանց հարթակում գործող ձեր հաշիվներին՝ կլինեն դրանք բանկային, էլ. դրամապանակներ, էլ. փոստեր, թե սոցիալական ցանցի հաշիվներ: Որեւէ պարագայում այլ անձանց մի հայտնեք ձեր հարթակների գաղտնաբառերը կամ մուտք ապահովող կոդերը»։

Դիտվել է 7865անգամ
Վերջին լուրեր