ԲՀԿ-ն ընտրություններին կմասնակցի առանձին ցուցակով, որը կգլխավորի Գագիկ Ծառուկյանը

ԲՀԿ-ն ընտրություններին մասնակցելու է իր առանձին ցուցակով, ցուցակը բնականաբար գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Ինչ վերաբերում է ընտրակարգին, Զոհրաբյանն ասաց, որ ԲՀԿ-ն բոլոր դեպքերում մասնակցելու է. «Մեզ համար շատ ավելի կարևոր է, որ ընտրությունները լինեն ազատ ու արդար, որ չկիրառվի վարչական որևէ ռեսուրս, ինչի մասին ահազանգեր մենք արդեն ստանում ենք»,-ասաց նա:
Զոհրաբյանն ասաց, որ իշխանությունը բացարձակ մեծամասնություն ունի խորհրդարանում, հետևաբար կարող են առանց խնդիրների անցկացնել նոր ԸՕ-ն: