Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
26 / Մարտ / 2021 : 14-41

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Սիբիրսկի Գագոն» իր «յաշիկով» տեղափոխվեց «գաի պլաշչադկա» 

Երևանի «գաի»-ն իրականացրել է «Սիբիրյան մառոզը Երևանում չի անցնի» օպերացիան. «Սիբիրսկի Գագոն» իր «յաշիկով» տեղափոխվեց «գաի պլաշչադկա»։

SHAMSHYAN.com-ը մարտի 14-ին ֆոտոռեպորտաժ-տեսանյութ էր հրապարակել Երևանում՝ Գրիգոր Լուսավորիչ-Ագաթանգեղոս փողոցների խաչմերուկում, կրկեսի հարևանությամբ տեղի ունեցած խոշոր ավտովթարի մասին։

 

Նշված վթարի վայրում Mercedes (յաշիկ) մակնիշի վարդագույն ավտոմեքենայի վարորդը, իրեն զգալով՝ ինչպես ձուկը՝ ջրում, չարամտորեն խախտում էր երթևեկության կանոնները՝ մեքենան վարելով առանց ամրագոտու, երբեմն էլ, իրեն դնելով «աս» վարորդի տեղ, «ճռռիկ-վռռիկ էր անում»։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ մարտի 26-ին, Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Խաչիկ Սամվելյանի կարգադրությամբ ՃՈ 1-ին սպայական գումարտակի ավագ տեսուչ Արտակ Սարգսյանի գլխավորությամբ հայտնաբերվել է այդ «յաշիկն» ու յաշիկավարը և ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի «գաի պլաշչադկա»։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարզվել է, որ Գագիկ Մ-ի վարորդական իրավունքի վկայականը եղել է ժամկետանց, ավտոմեքենան չի ունեցել ԱՊՊԱ, դիմապակին էլ եղել է թույլատրելիից ավելի մգեցված։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գագիկ Մ-ն իր շրջապատում հայտնի է «Սիբիրսկի Գագո» մականվամբ։ 

Տեսանյութ։

Ավելի մանրամասն այստեղ

Դիտվել է 131248անգամ
Վերջին լուրեր