Ոստիկանների աշխատավարձերի բարձրացման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ոստիկանություն
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել ոստիկանների աշխատավարձերի բարձրացման մասին տեղեկատվության վերաբերյալ: yelaket.am-ը ներկայացնում է ոստիկանության պարզաբանումը.
«Զանգվածային լրատվության միջոցներում և սոցցանցերում տեղեկատվություն է տարածվել ոստիկանների աշխատավարձը բարձրացնելու վերաբերյալ։
Հայտնում ենք, որ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում։
ՀՀ կառավարության որոշումով սահմանվել է նորաստեղծ պարեկային ծառայության աշխատակիցների աշխատավարձի չափը։
Մինչդեռ ոստիկանության մյուս ստորաբաժանումների ծառայողների աշխատավարձի փոփոխություն տեղի չի ունենցել»։